Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը` Ռուսաստանի առաջնության լավագույն լեգիոներ

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ռուսական հայտնի Championat.com մարզական կայքի կողմից ճանաչվել է Ռուսաստանի առաջնության անցած 19 տուրերի լավագույն լեգիոներ:

Մովսիսյանն անցած 19 տուրերի արդյունքով, որոնք նա անցկացրել է «Կրասնոդարում» ճանաչվել է լավագույն լեգիոներ` կայքի կողմից ստանալով 6,88 միավոր:

«Նա իր հետևից տանում էր թիմին, և անգամ պաշտպանների զգոնությունը չէր խանգարում նրան: Առաջնության առաջին վեց տուրերում նա ուղղակի անկասելի էր` դառնալով 6 գոլի հեղինակ: Հետագայում նրա արդյունավետությունը նվազեց, ինչը ծանր օրացույցի և վնասվածքի հետևանք էր: Արդեն դեկտեմբերից նա «Սպարտակի» խաղացող է»,-Մովսիսյանին այսպես է ներկայացնում Championat.com-ը:

Երկրորդ տեղում ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան է, իսկ երրորդ հորիզոնականում «Անժիի» հարձակվող Լասինա Տրաորեն է: Առաջին տասնյակին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31