Դժվար է պատկերացնել Ռեալն առանց Մոուրինյոյի. Կասիլյաս
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի նշանակությունն ակումբի համար անգնահատելի է:
«Մոուրինյոյի հետ պետք է անկեղծ լինես և ասես նրան այն, ինչ մտածում ես: Երբ նա դժգոհ է քեզնից, ապա ամեն ինչ ասում է երեսիդ: Նույնն էլ անում ես դու, երբ ինչ-որ բան քեզ դուր չի գալիս: Ես ինքս չեմ կարող պատկերացնել «Ռեալն» առանց Մոուրինյոյի»,-հայտարարել է Իսպանիայի հավաքականի դարպասապահը:
Նշենք, որ ավելի վաղ բազմիցս խոսվել է Կասիլյասի և Մոուրինյոյի լարված հարաբերությունների մասին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը



