Բաժիններ՝

Տիգրան Սարգսյանը շարունակում է ծաղրել հայ ժողովրդին. մամուլ

«ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշել է շարունակել ծաղրել հայ ժողովրդին: Հարավային Կալիֆոռնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետը բացահայտել է հայ ժողովրդի աղքատության պատճառը. «Հայաստանում աղքատ են, որովհետև գիտելիքների պակաս կա»: Այսինքն՝ երկրում աղքատության աճի պատճառը ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանության ձախողումներն են, ոչ թե Տ. Սարգսյանի կառավարության ապաշնորհությունն է, այլ ժողովրդի անգրագիտությունը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթեթը ու շարունակում.

«Ի դեպ, նա ԱՄՆ Սան Հոզե քաղաքում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված «ԱրմԹեք-2012» համաժողովի ժամանակ ասել է. «Տարածաշրջանում ունենք մրցակցային որոշ առավելություններ, որոնք պարտավոր ենք օգտագործել: Դա առաջին հերթին բնակչության բարձր կրթական մակարդակն է»:

Փաստորեն, երբ հերթը հասնում է պատասխանատվություն կրելուն, Տ. Սարգսյանը մեղքը գցում է ուրիշների վրա, իսկ կազմակերպություններից գումարներ մուրալու ժամանակ հիշում է, որ գիտելիքահեն հասարակություն ունենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս