Բաժիններ՝

Ասպարեզ իջավ հերթական նախագահացուն. մամուլ

«Երեկ ասպարեզ իջավ հերթական նախագահացուն` Հովիկ Աղազարյան անուն-ազգանունով, որը պատրաստվում է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել: «Առավոտի» հետ զրույցում նա հայտարարել է. «Մենք դժողք տանող ճանապարհից ետ կանգնելու հնարավորություն ունենք»:

Աղազարյանը 1990-95 թթ. եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ: Հետագայում հեռացվել է Դաշնակցությունից: Սակայն կենսագրական այս տվյալները նույնիսկ չեն կարող չնչին օգնություն մատուցել նորանուն թեկնածուին, քանի որ, մեր տեղեկություններով Աղազարյանը չի բավարարում ՀՀ սահմանադրությամբ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար ներկայացվող պահանջները: Խոսքը 10 տարվա մշտական բնակության պահանջին է վերաբերում: Աղազարյանը ծնունդով Արարատի մարզի Սուրենավան գյուղից է և վերջին 10 տարիներին բնակվել է Սանկտ Պետերբուրգում: Ճիշտ է` ժամանակ առ ժամանակ եկել է Հայաստան, սակայն սուրենավանցիների վստահեցմամբ, վերջին անգամ Հայաստանում եղել է 2 տարի առաջ»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս