Բաժիններ՝

ԲՀԿ-ական հարուստ գործարարների մի մասը «մաղարիչ» է անում, Օսկանյանի թևն անտրամադիր է. մամուլ

«ԲՀԿ-ական հարուստ գործարարները կարող են խորը շունչ քաշել, քանի որ կարծես թե սրտներից քարն ընկնում է, նրանց մի մասը նույնիսկ «մաղարիչ» է անում. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է առաջիկա նախագահական ընտրություններում ո’չ առաջադրել իր թեկնածությունը, ո’չ էլ հայտարարել որևէ մեկին սատարելու մասին»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

«Այդ որոշմանը նա հանգել է այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը նրա հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե ԲՀԿ նախագահը գնա ընտրապայքարի, սուր առճակատման, ապա ինքն էլ ստիպված կլինի օրենքի շրջանակներում գործի դնել կոմպրոմատների իր բազան: Մեծահարուստ ԲՀԿ-ականների համար սա լավագույն լուծումը կարող է լինել, քանի որ չարաշահողը, «ատկատից» օգտվողը, հարկ չվճարողը, ընդդիմություն դառնալով մեծ «ռիսկի» է դիմում և մի օր էլ կարող է արժանանալ Խաչատուր Սուքիասյանի բախտին:

Իսկ ահա Օսկանյանական թևն անտրամադիր է, քանի որ Ծառուկյանը չի թողնելու, որ ԲՀԿ-ից այլ թեկնածու առաջադրվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս