
Ուրիխանյանի բանաստեղծությունը Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգից պակաս չի. մամուլ

«Երգչուհի Սիրուշոյի նոր «ՊռեԳոմեշ» երգը, որն արդեն բավական տարածում է գտել, ուշագրավ է հեղափոխական ոգով. երգի բառերը հեղափոխական կոչեր են հիշեցնում»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
«Քանի որ ԲՀԿ առաջնորդը օրերս հանդես եկավ բավական վճռական հայտարարություններով, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանից «Ժամանակը» երեկ հետաքրքրվեց` հնարավո՞ր է «ՊռեԳոմեշը» դառնա ԲՀԿ նախընտրական քարոզարշավի հիմնը, հատկապես որ բավական հիթային երգ է:
«Շոու բիզնեսի լուրերին տեղեկանում եմ շատ-շատ ավելի ուշ, առաջնային պարտավորությունս քաղաքական իրադարձություններին հետևելն է»,- ասաց ԲՀԿ խոսնակը՝ խոստանալով երգը լսելուց հետո մեկնաբանել: Ի դեպ Ուրիխանյանն ասաց, թե ինքն էլ բանաստեղծություն է գրել՝ թերևս նկատի ունենալով, որ այն Սիրուշոյի երգից պակաս չի»: