Բաժիններ՝

«Եվրոպական դատարանում իննսուն տոկոսով վստահ եմ, որ հաղթելու եմ». մամուլ

««Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի նախկին թեկնածու Ստեփան Սաֆարյանը թիվ 1 ընտրատարածքում տեղի ունեցած պատգամավորի լրացուցիչ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին դիմում է ներկայացնում Սահմանադրական դատարան»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.

«Aravot.am-ը նրա հետ զրույցում հետաքրքրվեց՝ ի՞նչ է նա պահանջում և ի՞նչ ակնկալիքներ ունի ՍԴ-ից: Պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Ակնկալիքս ՍԴ դիրքորոշման արտահայտումն է իմ բարձրացրած խնդիրների վերաբերյալ: Էական է, թե ԿԸՀ-ի մեկնաբանություններից հետո արդյոք ՍԴ-ն կկրկնի՞ դրանք, թե՞ ոչ: Բայց ինձ համար դա լակմուսի թուղթ է լինելու, թե էլ ի՞նչ կարելի է սպասել առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված, քանի որ դրանք հավասարապես կարևոր են ոչ միայն թիվ 1-ում կատարվածին գնահատական տալու, այլև նախագահական ընտրություններում այդ երևույթները բացառելու կամ հակառակը խրախուսելու առումով:

Եթե ՍԴ-ն պնդեց այն դիրքորոշումները, որոնք հայտնել է ԿԸՀ-ն իմ բողոքի հիման վրա, ապա կարելի է ձեռքերը լվանալ և ասել, որ ընտրությունները Հայաստանում ավարտվել են: Իսկ եթե նա գոնե ԿԸՀ-ի մեկնաբանությունները ուղղեց ընտրական շտաբներին, վարչական ռեսուրսների, թեկնածուի ռեսուրսների չարաշահման կապակցությամբ, ապա ես վստահ եմ, որ միջազգային ատյաններում գոնե ես դրանց հասնելու եմ: Այն, ինչ արել է ԿԸՀ-ն, և ինչ որ անում են պետական մարմինները Հայաստանում, ճիշտ հակառակն է, ինչ պահանջում են միջազգային կազմակերպությունների առջև ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները: Հետևաբար եվրոպական դատարանում իննսուն տոկոսով վստահ եմ, որ հաղթելու եմ: Իմ դիմումը՝ ՍԴ-ին ուղղված, բխում է բացառապես նրանց դիրքորոշումներից, գնահատականներից և չափանիշներից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս