
Նովակ Ջոկովիչը և Սերենա Ուիլյամսը` 2012թ.-ի լավագույն խաղացողներ

Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) սերբ Նովակ Ջոկովիչին և ամերիկուհի Սերենա Ուիլյամսին ճանաչել է 2012թ.-ի լավագույն խաղացողներ: Այս մասին հայտնում է կազմակերպության մամլո ծառայությունը:
Ջոկովիչը երկրորդ տարին անընդմեջ ստացավ ITF-ի գլխավոր մրցանակը: 25-ամյա թենիսիստը հաղթել է Ավստրալիայի բաց առաջնությունում, ինչպես նաև հասել է «Մեծ սաղավարտի» ևս երկու մրցաշարի` US Open-ի և «Ռոլան Գարոսի» եզրափակիչ:
Սերենա Ուիլյամսն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճեց Օլիմպիական ոսկե մեդալ: Նա նաև հաղթել է Ուիմբլդոնում և US Open-ում:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը