Ես պարզապես ասել եմ, որ ինձ դուր է գալիս Էլ-Շաարավին. Արսեն Վենգեր
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին դուր է գալիս «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավիի խաղը: Այդ մասին հայտնել է անձամբ ֆրանսիացի մասնագետը, երբ պատասխանում էր լրագրողի այն հարցին, թե ում կառանձնացներ Չեմպիոննրի լիգայի խմբային փուլի արդյունքներով:
«Մարկո Ռոյսին, մասնավորապես «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում նրա արագությունը և բարձր արդյունավետությունը: Էլ-Շաարավին տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է: Հնարավոր է` նա այնքան էլ լավ չի շարժվում, սակայն մշտապես կատարելագործվում է, ինչը դուր է գալիս ինձ: Սակայն դա չի նշանակում, որ մենք ցանկանում ենք գնել նրան: Ես պարզապես ասացի, որ ինձ դուր է գալիս Ստեֆանի խաղը», – Վենգերի խոսքերը մեջբերում է The Mirror-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը