
Հրաժեշտ` Ֆլորա Մարտիրոսյանին (տեսանյութեր)

Այսօր, ժամը 12:00-ից Հայաստանի Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում հարյուրավոր մարդիկ հրաժեշտ են տալիս սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանին: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Երևանում մի խումբ երիտասարդներ համերգասրահի մոտ ի հիշատակ երգչուհու` մոմավառություն էին կազմակերպել:
Այդպիսով երիտասարդները Ֆլորա Մարտիրոսյանի ընտանիքի անդամներին և հայ ժողովրդին ցույց էին տալիս, որ հայ երգչուհու հիշատակը միշտ վառ կպահեն իրենց սրտերում: Քաղաքացիները իրենց վերջին հրաժեշտը կարող են տալ մինչև ժամը 14:00-ը, որից հետո երգչուհու դին կտեղափոխվի քաղաքային պանթեոն:
Լուսանկարները՝ այստեղ.
Տեսանյութերը 168.am-ի