
Աշխատանքից ազատված ոստիկանապետը «միջնորդներ» է փնտրում. մամուլ

«Նոր Նորքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, որն անցած ուրբաթ հեռացվեց աշխատանքից՝ հանցագործություններ թաքցնելու համար, «Ժողովուրդի» տեղեկություններով՝ արդեն սկսել է «միջնորդներ» փնտրել, որպեսզի ՀՔԾ-ում իրականացվող քննությունը լավ ավարտ ունենա»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ Մեհրաբյանի եղբայրը, որն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում, ՌԴ բարձրաստիճան աշխատակիցներին է դիմել, որպեսզի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խնդրեն՝ հերթական անգամ ների Մեհրաբյանին: Լուրեր կան նաև, որ Մեհրաբյանի «մեջքին կանգնած» է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող ընկերների միջնորդությամբ:
Այնուամենայնիվ «Ժողովուրդը» զրուցեց Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ՝ պարզելու, թե ինչու պաշտոնանկ արվեց Ա. Մեհրաբյանը: «Իհարկե, սխալներ էլ են ունենում, բացթողումներ էլ են լինում, պատժվում են էլ, իրենց սխալներն էլ են ընդունում, հետո էլ նշանակում էլ է լինում»,- նշեց ոստիկանապետը»: