Բաժիններ՝

Ժամանակն է Բալոտելիին մտածելու իր աշխատանքի մասին. Ռոբերտո Մանչինի

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին պետք է մտածի ֆուտբոլիստի կարիերայի մասին. այսօր կայացած մանչեսթերյան դերբիից հետո հայտարարել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։ Այս մասին հաղորդում է AS-ը։

«Սիրում եմ Մարիոյին, սակայն կարծում եմ, որ ժամանակն է նրան մտածելու իր աշխատանքի մասին։ Նա իրավունք չունի խաղալու այնպես, ինչպես դա արեց այսօր։ Այդպիսի տաղանդի ֆուտբոլիստը չպետք է իր տաղանդն աղբամանը նետի։ Դա պարզապես անհավատալի է»,- ասել է իտալացի մասնագետը։

Հիշեցնենք, որ Բալոտելին հանդիպման 52-րդ րոպեին փոխարինվեց։ Հեռանալիս նա դժգոհ հայացք է նետել Մանչինիի վրա։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31