
Կեցցե՛ս, Բերեզովսկի. Դինամոյի պաշտպան

Այսօր Գրոզնիում տեղի ունեցավ Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի «Թերեք»– «Դինամո» հանդիպումը (1։2)։ Հանդիպման մասին խոսել է մոսկովյան թիմի պաշտպան Վլադիմիր Գրանատն, ով բարձր է գնահատել Ռոման Բերեզովսկու ցուցադրած խաղը։
«Մրցակիցը լավ էր խաղում, ուստի ստիպված էինք շատ պաշտպանվել։ Ռոմանը բազմիցս փրկեց մեզ։ Մեր հաջողության մեջ նրա ավանդը կազմում է 90 տոկոս, քանի որ նա մի քանի անգամ փրկեց մեզ վերահաս գոլից։
Բացի այդ, նա հիանալի է կազմակերպում թիմի պաշտպանությունը։ Ընդհանուր առմամբ, կեցցե՛ս Բերեզովսկի»,- պաշտպանի խոսքերն է մեջբերում Sportbox-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը