
Սնեյդերը համաձայնության է եկել ՊՍԺ-ի հետ

«Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը սկզբունքային համաձայնության է եկել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։ Հաղորդում է Football Italia-ն։
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ վճարել, իսկ պայմանագիրը նախատեսված կլինի մինչ 2016 թվականը։
Հիշեցնենք, որ 28-ամյա հոլանդացին չի հայտավորվում թիմի հիմնական կազմում, քանի որ չի համաձայնվում աշխատավարձի կրճատմանը։ Ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում բազմաթիվ եվրոպական ակումբներ, սակայն ամենահավանականը ՊՍԺ-ի տարբերակն է։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը