Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են շաբաթ օրը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շաբաթ օրը հանդիպել է Սերժ Սարգսյանին։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի կայքը:

Աղբյուրի տեղեկություններով, նախագահի նստավայրում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր։

Նշվում է, որ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին տեղեկությունն, ըստ էության, չի հերքել նաև նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան  նա ասել է, թե նախագահն ամեն օր աշխատանքային բազմաթիվ հանդիպումներ է ունենում, որոնց մասին հաղորդագրություններ չեն տրվում։

Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ ասել է, թե պաշտոնական որևէ հանդիպման մասին տեղեկատվության չի տիրապետում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31