
Սկսել ենք այլ կերպ խաղալ. Տորես

«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը գոհ է «Սանդերլենդի» հետ հանդիպման ժամանակ իր ցուցադրած խաղից։ Իսպանացի հարձակվողն այդ խաղում դուբլ է ձևակերպել։
«Սկսել ենք այլ կերպ խաղալ։ Թիմը գրոհի եզրափակիչ փուլում այդքան շատ փոխանցում չի կատարում, իսկ դա ինձ շատ է օգնում։
Երկար ժամանակ է, որ չէի գրավում մրցակցի դարպասը։ Ավելի շատ և արդյունավետ ենք գրոհում, իսկ դա չի կարող չուրախացնել»,- Տորեսի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը