
Գագիկ Ծառուկյանը չի առաջադրելու իր թեկնածությունը

«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փոշմանել է և իր թեկնածությունը չի առաջադրելու առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններին»,- գրում է Lurer.com կայքը, որը զրուցել է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ:
Աղբյուրի հաղորդմամբ` Զոհրաբյանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տեղեկությունը, ասելով, որ ինքը նման տեղեկություն չունի:
«Նախագահական ընտրություններում մասնակցության` իր ձևաչափի մասին ԲՀԿ–ն կհայտարարի եկող շաբաթվա առաջին օրերին»,– ասել է Զոհրաբյանը։