Բաժիններ՝

Մարիո Բալոտելին մինչ այժմ միայնակ չի կարողանում դուրս գալ Մանչեսթեր քաղաքից

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին դժվարությունների ունի ճանապարհների ընտրության հարցում: Մանչեսթեր քաղաքից դուրս գալու համար նա օգտվում է տաքսիների ծառայություններից: Այս մասին հայտնում է The Daily Mirror-ը:

Սակայն Մարիոն դա անում է ոչ սովորական ձևով: Նա վճարում է տաքսու վարորդին, որպեսզի նա ցույց տա ճանապարհը մինչև անհրաժեշտ վայր, իսկ ինքը սեփական Maserati GT մակնիշի մեքենայով հետևում է նրան: Վերջերս Բալոտելին Լոնդոնում պետք է հանդիպեր իր գործակալին: Նա տաքսու վարորդին 400 եվրո է վճարել ճանապարհը ցույց տալու համար:

Տաքսիսիտները շատ գոհ են իտալացու առատաձեռնությունից: Նրանք նաև կատակել են, որ հույս ունեն` Մարիոն չի կռահի GPS համակարգի գոյության մասին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս