Բաժիններ՝

Մոուրինյոն կրճատել է Ռեալի ֆուտբոլիստների ամանորյա արձակուրդը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր Ժոզե Մոուրինյոն կրճատել է իր ֆուտբոլիստների ամանորյա արձակուրդը:

«Կան մարդիկ, ովքեր մտածում են, որ արձակուրդը հանգստանալու համար է: Կան նաև այնպիսիններ, ովքեր կարծում են, որ այդ ընթացքում պետք է վայելես կյանքը. նրանք ուտում են, խմում անդադար, այցելում իրենց ծնողներին, բարեկամներին, և վերադառնում են ավելորդ քաշով: Մենք Սուրբ Ծննդյան տոներից հետո անցկացրած հանդիպումների տխուր փորձ ունենք: Եկեք չկրկնենք սխալները», – Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Նշենք, որ Իսպանիայի առաջնությունում դադարը տևում է դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 6-ը, սակայն Մոուրինյոն հանգստից հետո առաջին պարապմունքը նշանակել է դեկտեմբերի 29-ին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31