
Նիսանը` Մերսեդեսին, Մերսեդեսը` Օպելին. վթար Երևանում (լուսանկարներ)

Դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցի բնակիչ, 49-ամյա Արսեն Յախանեջյանը, վարելով «Նիսսան Արմադա» մակնիշի 50 ՍV 100 համարանիշի ավտոմեքենան, Սեբաստիա փողոցի վրա՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, բախվել է Երևան քաղաքի Միքայելյան փողոցի բնակիչ, 59-ամյա Ժորա Հաջիկյանի վարած «Մերսեդես Բենս» մակնիշի 85 VP 888 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո «Նիսսանի» վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շենքի պատին, իսկ հետո՝ էլեկտրասյանը: Իսկ «Մերսեդեսը» «Նիսսանի» հարվածից հետո բախվել է ճամփեզրին կայանված «Օպել» մակնիշի 33 ՏՍ 534 համարանիշի ավտոմեքենային:
Նշվում է, որ վթարի հետևանքով «Նիսսանի» վարորդ Ա. Յախանեջյանը և նրա որդին՝ 21-ամյա Վահե Յախանեջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդեսի» վարորդը՝ թիվ 3 կլինիկական հիվանդանոց: