
Բարսելոնա-Ռեալ (5:0)` կարիերայիս լավագույն խաղը. Չավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին Daily Mail-ին տված հարցազրույցում խոսել է իր ֆուտբոլային կարիերայի ամենավառ պահերի մասին:
«Ինչպես և «Բարսելոնայի» շատ ֆուտբոլիստների, ինձ համար ևս կուռք էր Պեպ Գվարդիոլան: Թեև ես միշտ ասել եմ, որ վերջին 20 տարիներին այդ դիրքում լավագույնը Փոլ Սքոուլզն է:
Կարիերայիս լավագույն խաղը «Ռեալի» նկատմամբ 5:0 հաշվով տարած հաղթանակն է: Իսկ ամենավատ նորությունը Էրիկ Աբիդալի հիվանդության մասին տեղեկությունն էր», – ասել է իսպանացի ֆուտբոլիստը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը