
Լևոն Արոնյանը չկարողացավ հաղթել Գոուին Ջոնսին

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է անհաջող ելույթները Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ընթացող London Chess Classic մրցաշարում:
7- րդ տուրում Լևոնը չկարողացավ պարտության մատնել մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում ընթացող Գոուին Ջոնսին. 31-ական քայլ հետո գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին: Այժմ Արոնյանն իր ակտիվում ունի 6 միավոր, իսկ Ջոնսը` 3:
Հիկարու Նակամուրա – Մագնուս Կարլսեն, Մայքլ Ադամս – Լյուկ Մըքշեյն և Յուդիթ Պոլգար – Վիշվանաթհան Անանդ պարտիաները դեռ չեն ավարտվել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը