«Մերսեդեսը» և «Օպելը» բախվել են ու հայտնվել զորամասի տարածքում
Դեկտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14.30-ի սահմաններում Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 144 կմ հատվածում` Մայիսյան կամուրջի վրա, բախվել են Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ 22-ամյա Ալբերտ Օրբելյանի վարած «Մերսեդես» մակնիշի վրացական ABO 888 համարանիշի և դեռևս անհայտ վարորդի կողմից վարած «Օպել» մակնիշի 32 ԼՕ 418 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևորը տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Նշվում է, որ վթարից հետո «Մերսեդեսն» ու «Օպելը» դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել հարևանությամբ գտնվող զինվորական զորամասի պատին և հայտնվել զորամասի տարածքում` փլուզելով զորամասի պատը: