Բաժիններ՝

Կցանկանայի, որպեսզի ՉԼ եզրափակիչում ՊՍԺ-ն խաղար Միլանի հետ. Կարլո Անչելոտի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայում իր նախկին թիմի` «Միլանի» հետ հնարավոր հանդիպման մասին:

««Միլանն» այժմ վերակառուցում է թիմը: Սակայն նրանց հաջողվել է մեծ օգուտ ստանալ Ստեֆան Էլ-Շաարավիի և Մաթիա դե Շիլյոյի պես տաղանդավոր երիտասարդներից: Հույս ունեմ խուսափել նրանց հետ հանդիպումից ՉԼ 1/8 եզրափակիչում: Իսկ ահա մրցաշարի եզրափակիչում կցանկանայի խաղալ հենց «Միլանի» հետ:
Դժգոհ եմ թիմի ցուցադրած արդյունքներից: Ակումբի տերերը նույնպես գոհ չեն, քանի որ ՊՍԺ-ից շատ բան են սպասում: Ես երբեք չեմ վախեցել պաշտոնանկությունից: Առայժմ մեզ չի հերիքում թիմային ոգին, սակայն դա տարօրինակ չէ, քանի որ թիմում 15 նոր ֆուտբոլիստ է հայտնվել: Հունվարին, բացի Լուկաս Սիլվայից, ոչ մեկին ձեռք չենք բերի», – Անչելոտիի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս