
Անօդաչու թռչող սարքը ոչնչացրել է «լիբիական առյուծի» ժառանգորդին

Ամերիկյան անօդաչու թռչող սարքը Պակիստանում ոչնաչացրել է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկին՝ Աբու Զաիդին։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին հայտարարվել է այսօր։
Ինչպես փոխանցում են գործակալության աղբյուրները, Աբու Զաիդը սպանվել է երեքշաբթի օրը՝ աֆղանական սահմանին մոտ գտնվող նրա ապաստարանին հասցված օդային հարվածի արդյունքում։
Նա Պակիստան էր ժամանել դրանից մի քանի օր առաջ։ Պակիստանի իշխանությունները հաստատել են «Ալ-Ղաիդայի» ազդեցիկ առաջնորդներից մեկի մահվան լուրը, սակայն չեն հստակեցրել նրա անունն ու կարգավիճակը այդ կազմակերպությունում։
Աբու Զաիդը են «Ալ-Ղաիդայի» ամենաազդեցիկ հրամանատարներից մեկն է դարձել այս տարվա հունիսին, այն բանից հետո, երբ նրա նախորդը՝ Աբու Յահյա ալ-Լիբին նույնպես սպանվեց ամերիկյան անօդաչու սարքի հարվածից։ Աբու Յահյան, որին անվանում էին «լիբիական առյուծ», համարվում էր «Ալ-Ղաիդայի» երկրորդ դեմքը։