
Մովսիսյանը ներկայացվել է Սպարտակի ֆուտբոլիստներին

«Սպարտակի» ֆուտբոլիստներ Կոմբարով եղբայրներն իրենց թվիթերյան միկրոբլոգներում նշել են, որ այսօր Յուրա Մովսիսյանը ներկայացվել է մոսկովյան թիմի ֆուտբոլիստներին:
Նշենք, որ «Սպարտակն» ու «Կրասնոդարը» պաշտոնապես հաստատել են Մովսիսյանի տեղափոխության մասին տեղեկությունը:
Ըստ ոչ պաշտոնական տվյալների` Յուրայի տրանսֆերի համար «Սպարտակը» 7,5 մլն եվրո է վճարել և նրա հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը