Բաժիններ՝

ԱՄՆ-ում աշխատատեղերի թիվն ավելացել է 146 հազարով

ԱՄՆ Աշխատանքի նախարարության տվյալներով, նոր աշխատատեղերի թիվը նոյեմբերին ավելացել է 146 հազարով։ Գործազրկության մակարդակը նվազել է մինչև 7.7%-ի, որը նվազագույն ցուցանիշն է վերջին 4 տարվա կտրվածքով։

Հրապարակված տվյալները շատ ավելի լավն են, քան կանխատեսվում էր։ Փորձագետների մեծ մասի կարծիքով, նոր աշխատատեղերի թիվը պետք է կազմեր 85-90 հազար։ Ներդրողներն իրենց հերթին մտավախություններ ունեին, որ «Սենդի» փոթորկի հետևանքով ամերիկյան աշխատանքի շուկայի դինամիկան զգալիորեն կվատանա։

Սակայն գործազրկության մակարդակն իջել է 7.7%-ի։ Դա ամենացածր ցուցանիշն է 2008 թվականի դեկտեմբերից ի վեր։ Գործազրկության մակարդակի նվազումը պայմանավորված է տնտեսապես ակտիվ բնակչության կրճատմամբ։ Այն նվազել է 0.2 տոկոսային կետով՝ 63.8%-ից հասնելով 63.6%-ի։ Դա նշանակում է, որ 350 հազար ամերիկացիներ «դուրս են մնացել» աշխատուժի կազմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս