Բաժիններ՝

Յուրային Սպարտակը խիստ շահավետ պայմանագիր է առաջարկել. Կրասնոդարի նախագահ

«Կրասնոդարի» նախագահ Սերգեյ Գալիցկին հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին «Սպարտակում» մեծ աշխատավարձով պայմանագիր են առաջարկել:

«Յուրային բաց են թողել, քանի որ նրան անչափ շահավետ պայմանագիր են առաջարկել, և նա շատ բան է արել մեզ համար: Շնորհակալ ենք նրան ամենի համար, մեզ մոտ միայն դրական էմոցիաներ են մնացել: Նա գիտի, որ միշտ կարող է գալ մեզ մոտ, և մենք միայն ուրախ կլինենք»,-թվիթերյան իր էջում գրել է Գալիցկին:

Նշենք, որ 25-ամյա հայ հարձակվողի տեղափոխությունը «Սպարտակ» պաշտոնապես հաստատվել է: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` գործարքը արժեցել է 7,5 մլն եվրո:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31