Բաժիններ՝

Բալոտելիի համար` 35 մլն եվրո

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաժանվել Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիից, եթե նրա տեղափոխության համար առնվազն 35 մլն եվրո վճարվի:

«Սիթին» կարող է թույլատրել իտալացու տեղափոխությունն արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Բալոտելիի ծառայություններով հետաքրքրված թիմերից «Միլանի» համար այս գումարը մեծ է, քանի որ իտալական ակումբի միակ հույսը Ռոբինյոյի վաճառքից ստացված գումարն, որը կարող է կազմել մոտ 12 մլն եվրո, փոխանցում են իտալական մարզական թերթերը:

Ըստ նույն աղբյուրի` «Միլանն» արդեն կենտրոնացել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեի տեղափոխության վրա: «Միլանի» նախագահ Ադրիանո Գալիանին արդեն հանդիպում է ունեցել Պաստորեի գործակալ Մարսելո Սիմոնյանի հետ` քննարկելու հնարավոր տեղափոխությունը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31