Օբաման 60 միլիարդ դոլար է խնդրել կոնգրեսից
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 7-ին դիմել է Կոնգրեսին՝ «Սենդի» փոթորկի հետևանքների վերացման համար խնդրելով 60.4 միլիարդ դոլար։
Ներկայացուցիչների ստորին պալատի խոսնակ Ջոն Բեյներին ուղղված նամակում գնահատվում է փոթորկի վնասի չափը և նշվում, որ թեպետ դրա մեծ մասը ծածկվում է ապահովագրական ընկերությունների կողմից, սակայն բյուջեին անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ տուժած նահանգները վերականգնելու նպատակով։
Ավելի վաղ նշվում էր, որ նախագահի վարչակազմը Կոնգրեսից կխնդրի առավելագույնը 55 միլիարդ դոլար։
Հիշեցնենք, որ Սենդի» փոթորիկն անցավ ԱՄՆ արևելյան ափով այս տարվա հոկտեմբերի վերջին։ Փոթորկին զոհ գնաց 113 մարդ։