Բաժիններ՝

Կառավարությունը փորձում է լուծել եզդիերեն դասագրքերի հարցը

Քրդերեն դասագրքերը տպագրվել են պետպատվերի շրջանակներում: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին: Հիշեցնենք, որ «Սինջար» հ/կ-ն բաց նամակ էր ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ պահանջելով հանել եզդի երեխաների ուսումնական ծրագրից քրդերեն դասագրքերը: Այս խնդիրը ստիպել էր եզդի ազգի ներկայացուցիչներին և հասարակական կազմակերպություններին՝ մի կողմ դնել իրենց միջև եղած տարաձայնությունները և համախմբվել ուսուցանվելիք քրդական ծրագիրը եզդիականի փոխելու պահանջի շուրջ:

168.am-ի հետ զրույցի ընթացքում Բորիս Մուրազին նշեց, որ դեռ սպասում են նամակի պատասխանին: «Ասում են, որ հատուկ գրություն են ուղարկել Կրթության և գիտության նախարարություն և այդ խնդիրը փորձում են լուծել: Դե, այս երկրում կամ պետք է սպասել, կամ մտնել «հակամարտության» մեջ: Եթե այս հարցը կարող է կարգավորվել առանց լուրջ խնդիրների, կարծում եմ, մենք պետք է սպասենք: Չպետք է տպավորություն ստեղծենք այլ երկրների համար, թե այստեղ ազգամիջյան խնդիրներ կան»,- ասաց «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս