
ՀՀԿ հանրագումար` աոանց քաբաբ-խորովածի. մամուլ

««Ժամանակի» տեղեկություններով, դեկտեմբերի 15-ին Մարզահամերգային համալիրում ՀՀԿ համագումարի մասնակիցներին որոշակի հիասթափություն է սպասվում. այս տարի համագումարից հետո բանկետ չի լինելու»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և հիշեցնում, որ անցյալ տարի ՀՀԿ-ն համագումարից հետո բանկետ էր կազմակերպել, որի ընթացքում հավաքված ՀՀԿ-ականները մոտ 70 հազար դոլարի խորոված ու քաբաբ են ըմբոշխնել:
«Այս համագումարը շատ կարճ է տևելու, մոտ մեկուկես-երկու ժամ: Էնպես որ, ընդմիջման խնդիր չի կարող լինել: Իսկ համագումարից հետո տեղերում բանկետներ կլինեն` և’ որպես համագումարի աշխատանք, և’ Նոր տարվա շնորհավորանք»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: