Արդյունավետությունը բացառվում է. մամուլ
« «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը, անդրադառնալով օրեր առաջ խորհրդարանում Մարտի 1-ի գործով նոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնության հետաձգմանը, «ժամանակին» ասաց, որ Աժ-ում Մարտի 1-ի գործով հանձնաժողովները չեն կարող արդյունավետ լինել Մարտի 1-ի բացահայտման գործում` չցանկանալով քաղաքական գնահատականներ տալ, թե ինչ տեղի ունեցավ խորհրդարանում` ով ում գցեց, ով ում հետ համաձայնության եկավ»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.
Ըստ նրա` իրավիճակի ամենապարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ նման հանձնաժողովների արդյունավետությունը բացառվում է, քանի որ եթե ցանկություն և քաղաքական կամք լինի, մեկ ամսվա բավականին լուրջ, տքնաջան աշխատանքի արդյունքում ամեն ինչ կարող է պարզվել: