Բաժիններ՝

Ծառուկյանի PR-ն` անփորձ ձեռքով. մամուլ

«Շատ վաղուց` 92-94 թվականներին ես ՀՀ նախա­գահի մամուլի քարտուղարն էի և մասնակցում էի մի շարք պաշտոնական հանդիպումների: Ուզում եմ ըն­թերցողների և իմ երիտասարդ գործընկերների հետ կիսել իմ համեստ փորձը»,- «Առավոտ» օրաթերթի խմբագրականում գրում է թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը և շարունակում.

«Եվրոպացի, ամերիկացի, ոուս, իրանցի պաշտոնյաները, ծանրակշիռ քաղաքական գործիչները այլ երկրների իրենց գործընկեր­ների հետ հանդիպումների ժամանակ ղեկավարվում են որոշակի էթիկետով, անկախ նրանից` այդ երկի­րը մեծ է, թե փոքր, ազդեցիկ, թե ոչ մի բանի վրա չազդող: Այդ էթիկետի բաղադրիչ մասերից է այլ երկրի ներքին գործերին չմիջամտելը: Այդպիսով բա­ցառված է, որ Եվրոպական խորհրդարանի փոխնա­խագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան Գագիկ Ծառուկյանին ասեր, որ նա առաջիկա նախագահական ընտրություններում կարող է հիանալի թեկնածու լի­նել, ինչպես որ ԲՀԿ-ն նշում է պրես-ոելիզի իր աոա­ջին` դեկտեմբերի 5-ի տարբերակում: Այդ մակարդա­կի գործիչը նման բան չէր կարող, իրավունք չուներ ասելու որևէ հայաստանյան քաղաքական գործչի` սկսած ՀՀ նախագահից:

Եթե, այնուամենայնիվ, պարոն Ռոկան մոռանար դիվանագիտական պար­կեշտության բոլոր կանոնները (այդպիսի ֆանտաս­տիկ դեպք ենթադրենք) և նման բան հայտարարեր, ապա վստահ եմ` թե Գագիկ Ծառուկյանը և թե հա­յաստանյան որևէ այլ լուրջ քաղաքական գործիչ դրան կհակադարձեր. «Ներեցեք, հարգարժան Ալեխո, բայց թույլ տվեք, որ Հայաստանի քաղաքացիները որոշեն, թե որքանով եմ ես հիանալի թեկնա­ծու: Չէ՞ որ ես չեմ գնահատում ձեր հեռանկարները, ասենք` Իսպանիայի վարչապետի պաշտոնում»:

Նույնքան անհավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը որևէ արտասահմանցի պաշտոնյայի բողոքեր, թե անհնար է երկրռւմ պայքարել կոռուպ­ցիայի դեմ, եթե հիմնական կոոումպացվւսծ անձինք են այդ պայքարը ղեկավարում, ինչպես գրված է նույն հաղորդագրության նույն տարբերակում: Ինքնին այդ միտքն անվիճելի է, և ես դրա մասին բազմիցս գրել եմ: Բայց մի բան է, երբ ես, որպես մասնավոր անձ, գրում եմ դրա մասին հայաստանյան թերթում, բոլորովին այլ է, երբ միջազգային շփումների ժամա­նակ դա ասում է երկրի երկրորդ խոշոր կուսակցու­թյան ղեկավարը: Կոռումպացվա՞ծ են` բարձրացրեք պառլամենտում նրանց պաշտոնանկության հարցը, եվրոպական չինովնիկը ինչո՞վ կարող է օգնել:

Այն­պես որ` այստեղ էլ, հավանաբար, պրես-ռելիզ կազ­մողները, ինչպես հիմա ընդունված է ասել, ինչ-որ բան խառնել են: Եվ դա ես բացատրում եմ ոչ թե չկամությամբ, այլ պարզապես փորձի պակասով: «Արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ` բրյուսելյան հանդիպումներից մեկի ժամանակ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաները ԲՀԿ նախա­գահ Գագիկ Ծառուկյանի հետ զրույցում ասել են, որ Հայ ազգային կոնգրեսի հետ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյան-Լեւոն Տեր-Պետրոպան համագործակցու­թյունն իրենց հուշում է, որ այս դաշինքն իսկապես անպարտելի է:

Ավելին, եվրոպացիները շատ հս­տակ ակնարկել են, որ այս դեպքում իրենք հնարա­վորին չափով կաջակցեն ժողովրդի աջակցությունը վայելող դաշինքին»: Սա հայտնվել է հայաստանյան կայթերում: Դա արդեն պրես-ռելիզ չէ, այլ, ըստ երևույթին, նույն անփորձ ձեռքով իրականացվող PR: Իրականում այդ ապատեղեկատվությունը հա­վասարապես վարկաբեկիչ է թե՛ Ծառուկյանի, թե՛ Տեր-Պետրոսյանի և թե՛ եվրոպացի պաշտոնյաների համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս