
Դրոգբան մատանիներ է նվիրել Չելսիի ֆուտբոլիստներին (լուսանկար)

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան, ով ներկայում հանդես է գալիս «Շանհայ Շենհուա» ֆուտբոլային ակումբում, մատանիներ է նվիրել լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստներին:
Դրոգբան ներկայում մարզվում է «Չելսիի» կազմում, որպեսզի պահպանի իր մարզավիճակը, քանի որ Չինաստանի առաջնությունում ընդմիջում է:
Դրոգբան իր վերադարձի կապակցությամբ խնջույք է կազմակերպել, որին մասնակցել են ոչ միայն «Չելսիի» ֆուտբոլիստները, այլ նաև մարզչական շտաբը:
Դրոգբան նաև հատուկ մատանիներ է բաժանել իր նախկին թիմակիցներին` որպես հիշատակ Չեմպիոնների լիգան հաղթելու համար: Ֆուտբոլիստն այս ամենի կազմակերպման համար 800 հազար ֆունտ է ծախսել:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը