
Բալոտելին` Յուվենտուսի, Միլանի և Ինտերի ուշադրության կենտրոնում

«Մանչեսթեր Սիթիի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի տեղափոխությամբ հետաքրքրված են երեք իտալական գերակումբները, փոխանցում է The Gazzetta dello Sport-ը:
«Յուվենտուսը», «Միլանը» և «Ինտերը» ցանկանում են իրենց շարքերում տեսնել իտալացի հարձակվողին:
Թեև Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Բալոտելին չի տեղափոխվի Իտալիա, սակայն իտալական երեք ակումբները շարունակում են ուշադիր հետևել իրավիճակին:
«Յուվենտուսը» փորձում է օգտագործել Մինո Ռայոլայի հետ լավ հարաբերությունները` Բաոլտելիի տեղափոխությունը կազմակերպելու և բարձրակարգ հարձակվողի հարցը լուծելու համար:
Բալոտելիի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 30-35 մլն եվրո:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը