«Հարսնաքարի» գործով դատական նիստն ընդմիջվել է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ անց կսկսվի «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Այն ընդմիջվել է, քանի որ դատական նիստին չի ներկայացել գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Վերջինս զանգահարել է դատարանի քարտուղարություն և հայտնել, որ նիստին ներկայանալու է ուշացումով: Պաշտպանի ներկայանալուն պես դատական նիստը կվերսկսվի:

Այսօր նիստի ընթացքում հարցաքննվելու է գործով տուժող Արկադի Աղաջանյանը: Նախորդ դատական նիստի ընթացքում վերջինս պատմել է, թե ինչ է տեղի ունեցել դեպքի օրը: Այսօր նրան հարցեր են ուղղելու դատավարության կողմերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31