Բաժիններ՝

Տոտենհեմը և Լիվերպուլը հետաքրքրված են Լիոնի հարձակվողի ծառայություններով

«Լիոնի» հարձակվող Բաֆետիմբի Գոմիսը հայտնվել է անգլիական «Տոտենհեմ» և «Լիվերպուլ» ակումբների հետաքրքության շրջանակներում: Այս մասին հաղորդում է Championat.com կայքը:

Բրիտանական մամուլի հաղորդմամբ՝ երկու ակումբների ներկայացուցիչները արդեն հանդիպել են 27-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ՝ տրանսֆերի հնարավորությունները քննարկելու համար: Այդ հարցի շուրջ լրացուցիչ տեղեկություն դեռ չկա:

Գոմիսի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 մլն եվրո: Նրա պայմանագիրը «Լիոնի» հետ հաշվարկված է մինչև 2014 թվականի հունիսի 30-ը: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Գոմիսը, անցկացնելով 15 հանդիպում, դարձել է 10 գոլի հեղինակ՝ այս ցուցանիշով զբաղեցնելով երկրորդ տեղը լավագույն ռմբարկուների ցուցակում՝ զիջելով միայն ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս