
19-ամյա աղջիկը կտրել է երակներն ու մեծ քանակությամբ դիմիդրոլ ընդունել

Դեկտեմբերի 4-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի աշխատակիցները Խանջյան փողոցի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում, ծառայություն կատարելու ժամանակ, նկատել են մի երիտասարդ աղջկա, ում ձախ ձեռքի դաստակից արյուն է հոսել:
Shamshyan.com կայքի հաղորդմամբ` ոստիկանները նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ աղջիկը շեղբով կտրել է ձախ ձեռքի երակներն ու մեծ քանակությամբ դիմիդրոլ տեսակի հաբեր ընդունել:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ աղջիկը նման քայլի է դիմել նախկին ընկերոջ հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: