
Մոուրինյոն մտադիր է Ռեալի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը. Կասիլյաս

«Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը կարծում է, որ Մոուրինյոն նյարդայնանալու իրավունք ունի, աշխատում է թիմի շահերի համար և մտադիր է հաղթել Չեմպիոնների լիգան:
«Եթե գլխավոր մարզիչը նյարդայնանում է, ապա նա ունի դրա իրավունքը: Բոլորս էլ նյարդայնանում ենք, երբ ինչ-որ բան այնպես չի ընթանում: Այժմ նրա համար կարևոր է հաղթել Չեմպիոնների լիգայում: Նա արդեն հայտարարել է, որ ցանկանում է «Ռեալի» հետ նվաճել Չեմպիոնների լիգայի 10-րդ գավաթը: Չնայած Լա Լիգայի մասին էլ չի մոռանում: Ես հաստատ գիտեմ, թե ինչ եմ խնդրելու Ձմեռ Պապից. կրճատել «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» միջև միավորների տարբերությունը», – Կասիլյասի խոսքերը մեջբերում է AS-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը