
Ռեալը 3 միավոր վաստակեց դերբիում, սակայն դեռ ոչինչ չի հաղթել. Էնրիկո Սերեսո

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկո Սերեսոն մեկնաբանել է մադրիդյան դերբիի արդյունքը:
«Դերբին դերբի է: Նրանում երեք միավոր է խաղարկվել, ինչպես մյուս հանդիպումների ժամանակ: «Ռեալը» 3 միավոր բաստակեց, սակայն դեռ ոչինչ չի հաղթել: Ինձ այժմ ավելի շատ անհանգստացնում է հաջորդ տուրի «Դեպորտիվոյի» հետ խաղը: Մեր խնդիրն է հետապնդել «Բարսելոնային», իսկ պարտությունները… Ոչ ոք չի կարող խուսափել դրանից», – Սերեսոյի խոսքերը մեջբերում է AS-ը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը