Բաժիններ՝

Սաշիկ Սարգսյանին հրահանգել են լքել Հայաստանը. մամուլ

«Չորրորդ Իշխանությունը» գրում է.  « «ՉԻ» տեղեկություններով` Սաշիկ Սարգսյանը լքել է Հայաստանր, և հիմա նա գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ըստ շրջանառվող լուրերի` Սերժ Սարգսյանն ինքն է հորդորել եղբորը այս լարված ժամանակաշրջանում լքել Հայաստանը` իրեն ավելորդ խնդիրների մեջ որևէ դեպքում չներքաշելու համար: Այսինքն` Սաշիկ Սարգսյանը իրականում գլխացա­վանք է եդբոր համար, և նա որոշել է եդբորը հեռու ու­ղարկել` խուսափելու նախագահական րնտրությանների շեմին եդբոր հետ կապված թեմաներից:

Ի դեպ` տարօրինակ է, որ Սաշիկ Սարգսյանին Մի­ացյալ Նահանգները վիզա են տրամադրում, և թող­նում են, որպեսզի վերջինս մուտք գործի իրենց երկիր: Հայաստանում բազմաթիվ օլիգարխներ, ինչպես նաև թաղային հեղինակություններ գրկված են այդ հնարա­վորությունից:

Օրինակ` տարիներ շարունակ ԱՄՆ դես­պանատուն դիմում և մերժում են ստանում օլիգարխ­ներ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Լևոն Սարգսյանր` Ալրաղացի Լյովը, Աժ պատգամա­վոր Մհեր Սեդրակյանը և այլք: Համաձայնեք, որ թվարկված անձինք Սաշիկ Սարգսյանի համեմատու­թյամբ հրեշտակներ են. այդ դեպքում` հարց է առաջա­նում` ինչպե՞ս է Սերժ Սարգսյանի եղբորը հաջողվում ստանալ Միացյալ Նահանգների մուտքի արտոնագիր»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս