
Մեզ լավ ամանորյա նվեր է հարկավոր. Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Օլիմպիակոսի» հետ հանդիպման (1։2) մասին։
«Հետաքրքիր հանդիպում ստացվեց։ Առաջին խաղակեսը լավ անցկացրինք, 2-3 պահ էլ ունեինք երկրորդ կեսում։ Մեր երիտասարդներին հաջողվեց մեկ ժամ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել, ինչը շատ դրական երևույթ է մեզ համար։ Իհարկե, այլ արդյունք էինք սպասում, սակայն խաղը մեզ ոգեշնչեց։
Այժմ պետք է սպասենք վիճակահանության արդյունքներին։ Մեզ լավ ամանորյա նվեր է հարկավոր», – Վենգերի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը