
Իշխանությունները թարմ դեմքեր են փնտրում. մամուլ

«Նախագահական ընտրություններին ընդառաջ իշխանությունները փնտրում են չվարկաբեկված, թարմ դեմքեր, ովքեր կկարողանան խոսել ժողովրդի հետ, և ժողովուրդը կհավատա նրանց: Շարմազանով – Գալուստ Սահակյան — Հովիկ Սահակյան — Մկրտիչ Մինասյան (թվարկումը շարունակեք ինքներդ) թիմի խոսքին այլևս հավատացող դժվար է գտնել»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Ընդ որում, նոր դեմքերի թվում կարող են լինել և նախկին իշխանության ներկայացուցիչներ, և բիզնեսմեններ, ովքեր մինչ օրս հեռու են մնացել քաղաքական դաշտից, սակայն հիմա, բիզնեսը չկորցնելու մտավախությունից ելնելով, ստիպված են հանդես գալ և քարոզչությամբ զբաղվել»: