
«Մեր ժողովուրդը արժանի է ավելի լավ վիճակի և հասնելու է». մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Օրեր աոաջ ՀՀ-ում տեղի ունեցավ ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը: Արդյոք այն կարկի՞ է դիտարկել ՀՀ նախագահական ընտրությունների համատեքստում որպես աջակցություն ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի: Այս կապակցությամբ «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն «Աոավոտին» ասաց. «Սա միանշանակ իր մեջ մեծ չավաբաժին է պարունակում հենց նախընտրական սատարման: Սակայն միայն այդ սատարումով չէր պայմանավորված այս գագաթնաժողովը Հայաստանում, քանի որ լուրջ տարածաշրջանային հարցեր են բարձրացվել, որոնց մեջ ՀՀ-ի դերը բավականին մեծ է»:
Այնուհետև պարոն Մեհրաբյանը նկատեց. «Որքան էլ Սերժ Սարգսյանը լինի Եվրոպայի թեկնածուն, ունեցանք լրացուցիչ ընտրություններ, երբ տեսանք` էլ թանաք է ցնդում, էլ լրագրողի ձեոբից ձայնագրիչ են տանում տեսախցիկի պայմաններում, տեսանք անհասկանալի թեկնածու, որի անունը ոչ մի բան է և ոչինչ չի ասում և այդպես էլ որևէ հրապարակային ելույթ չի ունեցել: Տեսանք, որ ինչքան էլ Սերժ Սարգսյանը խոստումներ է տալիս, միևնույն է` կրիմինալ օլիգարխիան չի ուզելու զիջել իր Դիրքերը Հայաստանում:
Իսկ նրանց համար ընտրություններն այդպխին են: Ինչպես Նապոլեոնն էր ասում` ամեն ինչ ճիշտ է, բայց ըստ էության սա խոզություն է: Չեմ կարծում, որ նման ընտրությունները կարող են մեծ ակնկալիքներ ունենալ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացման աոումով: ՀՀ-ն հետխորհրդային պարադիգմայից, ճահճից, ասիական կեղտից դուրս չի գա: Բայց մեր ժողովուրդը արժանի է ավելի լավ վիճակի և հասնելու է»: