Բաժիններ՝

Green Card չե՞ն տա. մամուլ

«Հնարավոր է` ԱՄՆ-ն առա­ջիկայում չեղյալ հայտա­րարի «Green Card-ի» խա­ղարկությունը: Կոնգրեսի ներկայացուցիչների պա­լատը ձայների մեծամաս­նությամբ ընդունել է ամե­նամյա այդ խաղարկու­թյունը չեղյալ հայտարա­րելու մասին օրինագիծը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.

«Նախաձեռնության հեղինակ, հանրապետական Դարել Այսան նման քայլը հիմնավորել է այն անհրա­ժեշտությամբ, որ միգրացիոն այդ վիզաները պետք Է տրամադրվեն ԱՍՆ-ի բուհերում բնական, ճշգրիտ և տեխնիկական գիտությունների ոլորտներում բա­կալավրից բարձր աստիճան ունեցող արտասահ­մանցի ուսանողներին, այլ ոչ թե բաժանվեն պա­տահականության սկզբունքով:

Ըստ նրա, ԱՍՆ-ում մշտական բնակություն հաստատելու և աշխատե­լու իրավունք տվող «Green Card-երը» պետք է տր­վեն հենց այնպիսի մարդկանց, որոնք ԱՄՆ են մեկ­նել նոր աշխատատեղեր ստեղծելու ակնկալիքով:

Օրինագիծը պետք է արժանանա նաև Սենատի հավանությանը, և չի բացառվում, որ Վերին պալա­տում տապալվի, քանի որ այնտեղ մեծամասնու­թյուն են կազմում դեմոկրատները: Ի դեպ, անցյալ տարի ՀՀ-ում 1268 հոգի է «Green Card» շահել, իսկ անկախացումից ի վեր` 19 հազար 358 մարդ: Ընդ­հանուր աոմամբ, աշխարհում տարեկան խաղար­կության է դրվում 55 հազար քարտ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս