Լևոն Արոնյանն առաջին հաղթանակն է տանում. London Chess Classic
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում ընթացող London Chess Classic մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտության մատնեց անգլիացի Լյուկ Մքշեյնին և վաստակած 4 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական:
Հիշեցնենք, որ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը չափազանց անհաջող էր սկսել այս մրցաշարը` մեկնարկային 2 տուրերում պարտվելով Հիկարու Նակամուրային և Մագնուս Կարլսենին, իսկ 3-րդ տուրում ոչ-ոքի խաղալով Վիշվանաթհան Անանդի հետ:
Այսօր կայացած մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Մայքլ Ադամս (Մեծ Բրիտանիա)` 1/2
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Գոուին Ջոնս (Մեծ Բրիտանիա)` 1:0
Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)` 1/2
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1.Մագնուս Կարլսեն` 10 մ.
2.Վլադիմիր Կրամնիկ` 8 մ.
3.Մայքլ Ադամս` 7 մ.
4.Հիկարու Նակամուրա` 5 մ.
5.Լևոն Արոնյան` 4 մ.
6.Վիշավանաթհան Անանդ` 3 մ.
7.Գոուին Ջոնս` 3 մ.
8.Յուդիթ Պոլգար (Հունգարիա)` 1 մ.
9.Լյուկ Մքշեյն` 1 մ.
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը