
Ռաֆան փորձում է մեզ օգնել. Խուան Մատա

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան նշել է, որ «ազնվականների» բոլոր ֆուտբոլիստները վստահում են թիմի նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին։
«Վստահում ենք Ռաֆային, քանի որ նա ցանկանում է ուժեղացնել թիմը։
Աշխարհի ակումբային առաջնությունը հաղթելու համար մեզ հարկավոր է ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել։ Ռաֆան փորձառու մասնագետ է։ Նա ուզում է մեզ օգնել, իսկ մենք՝ իրեն։
Ֆուտբոլիստները պետք է ջանասիրաբար աշխատեն բոլոր թերություններն ուղղելու համար։
Ակումբն ունի սեփականատեր և մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են թիմի համար։ Ես պարտավոր եմ աշխատել այն մարզչի հետ, ով գլխավորում է «Չելսին»։ Այժմ դա Բենիտեսն է»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում AS-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը