
Բունդեսլիգան ծաղկում է. Ֆիլիպ Լամ

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը հայտարարել է, որ իրեն չեն զարմացնում եվրագավաթներում գերմանական ակումբների հաջող ելույթները։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Գերմանական ակումբները հաջող են հանդես գալիս Եվրոպայում, ուստի ինձ չի զարմացնում, որ գերմանական 3 ակումբ խաղալու են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։
Բունդեսլիգան ծաղկում է. Գերմանիա են ժամանում համաշխարհային մակարդակի աստղեր։ Դա ցույց է տալիս, թե ինչքան հետաքրքիր է Գերմանիայի առաջնությունը»,- ասել է Լամը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը