
Ահաբեկչությունից զերծ է մնացել 31երկիր

Վերջին տարիներին ահաբեկչությունների թիվն աշխարհում դադարել է աճել: Այդպիսի եզրակացության է եկել Ավստրալիայի տնտեսության և խաղաղության ինստիտուտը: «Համաշխարային ահաբեկչության ցուցիչը» վերնագրով զեկույցում ասվում է, որ 2007թ-ից ի վեր աշխարհում ահաբեկչական գործողությունների աճ չի նկատվում: Ահաբեկչական գործողությունների ամենանշանակալի թռիչք նկատվել է 2005-2007թթ. ընթացքում: Նման բարձր ցուցանիշը պայմանավորված է եղել իրաքյան իրադարձություններով: 2002-2009թթ.-ի ընթացքում համաշխարհային ահաբեկչական գործողությունների 12%-ը կատարվել է Պակիստանում, 11%-ը` Հնդկաստանում, 10 %-ը` Աֆղանստանում: «Անհանգիստ» երկրների ցանկում է հայտնվել Ռուսաստանը`4%:
Համաձայն զեկույցի` ուսումնասիրված 158 երկրներից վերջին 10 տարիների ընթացքում ոչ մի ահաբեկչական գործողություն չի կատարվել միայն 31 երկրում: «2003-2007թթ. ընթացքում արձանագրված ահաբեկչական գործողությունների կտրուկ աճը դադարել է, ինչն էլ լավատեսության հիմք է տալիս»,-ասվում է զեկույցում: